Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ուժայինները պատրաստվում են. ի՞նչ ներքին հրահանգ է իջեցվել

«Ժողովուրդ». Ուժայինները պատրաստվում են. ի՞նչ ներքին հրահանգ է իջեցվել

10:15 | 05.09.2018 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մինչ Երեւանի ավագանու թեկնածուները նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին, ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ինքնակազմակերպման գործընթաց է սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ավագանու ընտրություններից առաջ ուժային կառույցներն իրենց ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգ են իջեցրել, որ բոլոր այն անձինք, որոնք այս օրերին գտնվում են արձակուրդի մեջ, վերադառնան աշխատանքի:

Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ ներքին հրահանգ է իջեցվել սեպտեմբերից սկսած այլեւս որեւէ մեկին թույլ չտալ արձակուրդ գնալ եւ արտակարգ ռեժիմով աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси