Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Փոխնախարարի ունեցվածքը. մինչ փոխնախարար դառնալը 6 տեղ է աշխատել

«Փաստ». Փոխնախարարի ունեցվածքը. մինչ փոխնախարար դառնալը 6 տեղ է աշխատել

10:27 | 04.09.2018 | Մամուլ

«Փաստ» թերթը գրում է.

«ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: 

Բնակարաններից բացի Անափիոսյանը հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ եւ 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 246 հազար դրամ եւ ստացվել 6 տարբեր աշխատավարձերի հանրագումարից: 

Համաձայն պաշտոնական կենսագրության, Անափիոսյանը քաղաքագիտության մագիստրոս է, 2014 թ.–ից զբաղեցնում էր Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси