Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». ԱՄՆ հայ համայնքի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները քաղաքական լուրջ վրիպում են թույլ տվել

«Հրապարակ». ԱՄՆ հայ համայնքի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները քաղաքական լուրջ վրիպում են թույլ տվել

11:21 | 31.08.2018 | Մամուլ

ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին եւ աջակցություն ստանում նրանից:

ՄակՔեյնը 2 անգամ այցելել է Հայաստան եւ Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին: Անգամ ՄակՔեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն արգելեց մասնակցել սգո արարողություններին, հրահանգել էր 2 օրով իջեցնել Սպիտակ տան դրոշը: 

Համայնքը ՀՀ իշխանությունների՝ ցավակցական հեռագիր չուղարկելը համարում է քաղաքական լուրջ վրիպում, ինչը կխանգարի համայնքի գործունեությանը հանրապետականների հետ աշխատանքում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси