Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրավունք». Կառավարությունում ներքին խմորումներ կան, Ավինյանի օգնականը կուսակցություն է բացում

«Իրավունք». Կառավարությունում ներքին խմորումներ կան, Ավինյանի օգնականը կուսակցություն է բացում

11:21 | 31.08.2018 | Մամուլ

«Սնկի պես աճել են նոր կուսակցություններն ու քաղաքական նորաթուխ դաշինքները և այս միտումից փորձում են հետ չմնալ անգամ կառավարությունում:

Պարզվում է՝ երիտկառավարությունում վարչապետ Փաշինյանից հեռու՝ լուրջ խմորումներ կան:

Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը պատրաստվում է կուսակցություն բացել, ինչն անհասկանալի է քաղաքական թիմի համար:

Իհարկե, օգնականի աշխատանքը կամ նրա կուսակցություն բացելը, թերևս այդպիսի մեծ ուշադրության չէր արժանանա, սակայն, քանի որ իրավիճակ է փոխվել, և կառավարությունում օգնականներն ու խորհրդականներն իրենց հայտարարություններով, քաղաքացիական ակտիվությամբ մթնոլորտ են ստեղծում, սա, թերևս, կարող է լուրջ հարված լինել և առաջին հերթին հենց Ավինյանի համար»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси