Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ավագանու ընտրություններին կմասնակցի 4 դաշինք և 9 կուսակցություն, անակնկալը ՔՊ-ի՝ դաշինքով մասնակցելն է

«Ժողովուրդ». Ավագանու ընտրություններին կմասնակցի 4 դաշինք և 9 կուսակցություն, անակնկալը ՔՊ-ի՝ դաշինքով մասնակցելն է

10:34 | 30.08.2018 | Մամուլ

«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 4 դաշինք և 9 կուսակցություն: Ամենամեծ անակնկալներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այլ դաշինքով ընտրություններին մասնակցելու հանգամանքն էր:

Ինչպես հայտնի դարձավ երեկ՝ ՔՊ-ն մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում են «Առաքելություն» կուսակցությունը և տարբեր անհատներ, որոնք ակտիվ են եղել թավշյա հեղափոխության օրերին:

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ «Առաքելություն» կուսակցությունը 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ դաշինք էր կազմել ԲՀԿ-ի հետ. այն «Ծառուկյան» դաշինքի մաս է, բայց ավագանու ընտրություններում մեկ այլ քաղաքական ուժի հետ է համագործակցում:

ՔՊ-ն էլ, թեև ԱԺ ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ «Ելք» դաշինքն է կազմել, հիմա նրանց հետ գործընկերային հարաբերություններ չունի:

 
 



Եվ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցություններն այս ընտրություններին մասնակցում են «Լույս» դաշինքով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավելի քան 100 հոգանոց ցուցակ ներկայացրել է երեք ուժ՝ «Իմ քայլը», «Լույս» դաշինքները և ԲՀԿ-ն»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси