Թրամփը պարզաբանել է, թե ինչու է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնել

Թրամփը պարզաբանել է, թե ինչու է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնել

17:16 | 07.08.2018 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների առաջին փաթեթը պաշտոնապես ուժի մեջ է մտել, խոստացել է սահմանափակող միջոցառումների խստացում նոյեմբերին եւ հայտարարել է, որ առաջնորդվում է բացառապես «ամբողջ աշխարհում խաղաղության» ցանկությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանական պատժամիջոցները պաշտոնապես գործարկվել են: Սա ամենախիստ պատժամիջոցներն են, որ երբեւէ սահմանվել են, նոյեմբերին դրանք է՛լ ավելի կխստացվեն: Նրանք, ովքեր Իրանի հետ բիզնեսով են զբաղվում, ԱՄՆ-ի հետ բիզնեսով զբաղվելու հնարավորություն չեն ունենա: Ես ամբողջ աշխարհում միայն խաղաղություն եմ խնդրում, ոչինչ ավելի»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси