Վերլուծության կարիք կա. Տիգրան Ավինյանը՝ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան»–ի հետ հետագա գործընկերության մասին

Վերլուծության կարիք կա. Տիգրան Ավինյանը՝ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան»–ի հետ հետագա գործընկերության մասին

17:03 | 07.08.2018 | Քաղաքականություն

Ազգային ժողովի ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների իրավունքն է պահանջել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, միանալ վերջինիս կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հարցին՝ իրենց գործընկերների այդ քայլը վստահության խնդիր չի առաջացնո՞ւմ, Ավինյանը պատասխանեց. «Այս գործողությունների վերլուծության կարիք կա։ Մեր գործընկերների հետ փոխհարաբերվելու առումով վերլուծությունը կբերի որոշակի եզրահանգումների»։

Նա պարզաբանեց, որ խոսքը վստահության շեմը բարձրացնելու կամ իջեցնելուն է վերաբերում։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը օգոստոսի 6-ին հայտնել էր, որ ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3՝ ՀՅԴ-ական եւ մեկ՝ «Ծառուկյան» խմբակցությունից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси