Ուսմանովը կվաճառի «Արսենալի» բաժնետոմսերի 30 տոկոսը

Ուսմանովը կվաճառի «Արսենալի» բաժնետոմսերի 30 տոկոսը

15:10 | 07.08.2018 | Քաղաքականություն

Ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովը համաձայնել է վաճառել Լոնդոնի «Արսենալի» բաժնետոմսերի 30 տոկոսը ամերիկացի գործարար Սթեն Կրոնկեին, որին պատկանում է բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 67 տոկոս, հաղորդում է BBC–ն։

Ուսմանովի գործարքից կստանա 672 միլիոն եվրո։ Կրոնկեն Ուսմանովի բաժնեմասը ձեռք բերելու համար օգտվելու է վարկային միջոցներից։

Ավելի վաղ նշվել էր, որ Կրոնկեն եւս պատրաստվում է վաճառել անգլիական ակումբի բաժնետոմսերը՝ 67 տոկոսի համար ակնկալելով 1.8 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси