28-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է «Վարդա» գիշերային ակումբի տնօրենը

28-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է «Վարդա» գիշերային ակումբի տնօրենը

14:38 | 07.08.2018 | Պատահարներ

Արարատի մարզի Այնթապ գյուղում օգոստոսի 6-ի լուսադեմին տեղի ունեցած սպանության գորխով ձերբակալվել է «Վարդա» գիշերային ակումբի տնօրենը:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է օգոստոսի 6-ին վաղ առավոտյան Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով։

Պարզվել է, որ նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն գիշերային ակումբի տնօրենը՝ ծնված 1984թ.:

Մասնավորապես նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան 28-ամյա երիտասարդի և գիշերային ակումբի տնօրենի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, մասնակիցների կողմից օգտագործվել կտրող-ծակող առարկա, որի հետևանքով 28-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ ակումբի տնօրենը՝ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Գիշերային ակումբի 34-ամյա տնօրենը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси