Հայաստանի Կույրերի միավորման ղեկավարության հրաժարականը պահանջողները գիշերը ՀԿՄ շենքում են անցկացրել

Հայաստանի Կույրերի միավորման ղեկավարության հրաժարականը պահանջողները գիշերը ՀԿՄ շենքում են անցկացրել

14:02 | 07.08.2018 | Հասարակություն

Հայաստանի Կույրերի միավորման (ՀԿՄ) ղեկավարությունը իրավազոր չէ լեգիտիմ կոչվելու, քանի որ 2013 թվականից մինչ օրս համագումար չի հրավիրվել կազմակերպության նախագահ եւ ղեկավար մարմիններ ընտրելու համար: Այս մասին նշված է կազմակերպության անդամների տարածած հաղորդագրության մեջ, որոնք երեկվանից Կույրերի միավորման ղեկավարության դեմ բողոքի ակցիա են անցկացնում՝ նրա հրաժարականը պահանջելով:

Հայտարարության հեղինակները հայտնել են, որ գիշերն անցկացրել են ՀԿՄ շենքում, ընդ որում՝ ինչ-որ պատճառով շենքում էլեկտրաէներգիան անջատված էր:

Հիշեցնենք, որ երեկ տեսողության խանգարմամբ անձինք բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ՀԿՄ ղեկավարության հրաժարականը, որից հետո շարժվել են դեպի ՀԿՄ կենտրոնական վարչություն՝ բողոքի ակցիան շարունակելու համար: Նրանք ղեկավարությունից պահանջել են 24 ժամվա ընթացքում արտահերթ համագումար հրավիրել եւ նոր կազմ ընտրել: Մինչդեռ ՀԿՄ նախագահի պաշտոնակատար Ֆրանտ Դանիելյանը հայտարարել է, որ ըստ Միավորման կանոնադրության եւ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի դա անհնար է: Ընդ որում՝ նա չի կարողացել նշել այն դրույթը, որն արգելում է արտահերթ համագումարի հրավիրումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси