Քալիֆորնիայի հյուսիսում բռնկված բնական հրդեհն ամենամեծն է դարձել նահանգի պատմության մեջ

Քալիֆորնիայի հյուսիսում բռնկված բնական հրդեհն ամենամեծն է դարձել նահանգի պատմության մեջ

12:10 | 07.08.2018 | Քաղաքականություն

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Մենդոսինո շրջանում բռնկված հրդեհը երկուշաբթի օրը ամենամեծն է դարձել նահանգի պատմության մեջ, հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բնական հրդեհը, որն ընդգրկել է Լեյք, Մենդոսինո եւ Կոլուզա շրջանների տարածքները, հասել է ավելի քան 283.000 հազար ակրի (մոտ 114.5 հազար հա) եւ գերազանցել է անցած տարի Վենտուրա եւ Սանտա Բարբարա շրջաններում բռնկված հրդեհի տարածքը, որի հետեւանքով երկու մարդ էր զոհվել եւ ավելի քան հազար շենք էր փլուզվել:

Նշվում է, որ հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է հակահրդեհային ծառայության ավելի քան 4 հազար աշխատակից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси