Խաղաղ օվկիանոսում «Ջոն» փոթորիկը մրրիկի է վերածվել

Խաղաղ օվկիանոսում «Ջոն» փոթորիկը մրրիկի է վերածվել

11:37 | 07.08.2018 | Պատահարներ

Խաղաղ օվկիանոսում Մեքսիկայի ափերին «Ջոն» արեւադարձային փոթորիկը վերածվել է առաջին կարգի մրրիկի, հայտնում է լատինաամերիկյան երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քամու արագությունը հասնում է ժամում 120 կմ-ի՝ մինչեւ 150 կմ/ժամ ուժգնացմամբ: «Ջոնը» հիմա գտնվում է Մանսանիլյո քաղաքից մոտ 515 կմ հեռավորությամբ:

Արեւադարձային փոթորկին անուն է շնորհվում, երբ նրան ուղեկցող քամու արագությունը հասնում է 62 կմ/ժամի: Մրրիկին Սաֆիրա-Սիմփսոն սանդղակով, որը գնահատում է տարերքի պոտենցիալ վնասը, առաջին կարգ տալու համար քամու արագությունը պետք է գերազանցի 120 կմ/ժամը:

Եթե քամու արագությունը գերազանցում է 150 կմ/ժամը, ապա մրրիկի կարգը կբարձրացվի մինչեւ երկրորդ, 180-ի դեպքում՝ երրորդ, 210-ի՝ չորրորդ: Հինգերորդ՝ ամենավտանգավոր կարգը տրվում է քամու 250 կմ/ժամ արագությունից ավելիի դեպքում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси