Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը հայտնել է «Սկրիպալների գործի» հետաքննության ընթացքում ապացույցների վերացման մասին

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը հայտնել է «Սկրիպալների գործի» հետաքննության ընթացքում ապացույցների վերացման մասին

10:21 | 05.08.2018 | Քաղաքականություն

Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետաքննության ընթացքում բոլոր ապացույցները վերացվում են։ 

Այս մասին «Ռոսիա 24» ալիքին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, հայտնում է РИА Новости–ն։

Դիվանագետը մտահոգություն է հայտնել, որ այսպիսի իրավիճակը թույլ չի տա ստուգել հետաքննության արդյունքները։

Դեսպանը նաև նշել է, որ ռուսաստանցի մասնագետները պատրաստ են ժամանել Մեծ Բրիտանիա՝ «Սկրիպալների գործի» համատեղ քննություն անցկացնելու համար։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси