Ռումինիայում թեթև շարժիչով երկու ինքնաթիռ է բախվել. կա 1 զոհ

Ռումինիայում թեթև շարժիչով երկու ինքնաթիռ է բախվել. կա 1 զոհ

09:55 | 05.08.2018 | Պատահարներ

Ռումինիայի Սուչավա շրջանում թեթև շարժիչով երկու ինքնաթիռ է բախվել, ինչի հետևանքով մահացել է օդաչուներից մեկը: Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուսումնական թռիչքների ժամանակ: Բախումից հետո ինքնաթիռներն ընկել են թռիչքուղու սահմաններից դուրս:

«Երկու օդաչուներն արգելափակվել են: Նրանցից մեկը եղել է անգիտակից վիճակում, իսկ ավելի ուշ մահացել է: Երկրորդ օդաչուին հանել են ինքնաթիռից, և բուժաշխատողներն առաջին օգնություն են ցուցաբերել նրան», - հաղորդել է աղբյուրը:

Նշվում է, որ երկրորդ օդաչուին ուղղաթիռով տեղափոխել են Յասի քաղաքի հիվանդանոց:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси