Գիտնականները կապ են հայտնաբերել մսի գործածման ու մանիակալ համախտանիշի զարգացման միջեւ

Գիտնականները կապ են հայտնաբերել մսի գործածման ու մանիակալ համախտանիշի զարգացման միջեւ

23:10 | 19.07.2018 | Հասարակություն

Գիտնականները հայտնաբերել են կապ նիտրատներ պարունակող մսի գործածման ու մանիակալ համախտանիշի զարգացման միջեւ։ Այս մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականների խմբի հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Molecular Psychiatry ամսագրում։

Հետազոտության ընթացքում իրականացվել է 18-ից 65 տարեկան 1101 մարդու առողջական վիճակի ու սննդակարգի մասին 2007-2017 թվականների տվյալների վերլուծություն։ Պարզվել է, որ մանիակալ համախտանիշով մարդիկ 3․5 անգամ ավելի հաճախ են գործածում միս, քան հոգեկան խանգարում չունեցողները։

Հետագա փորձերը, որոնք իրականացվել են առնետների վրա, ցույց են տվել, որ մսամթերքի պահման  համար կիրառվող նիտրատների գործածումը արդեն երկու շաբաթ անց առաջացնում է հիպերակտիվություն, որը բնորոշ է մանիակալ համախտանիշին։

Մինչդեռ շիզոաֆեկտային փսիխոզի, երկբեւեռ խանգարման կամ դեպրեսիայի նման հիվանդությունների հետ կապեր չեն հայտնաբերվել։

Մանիակալ համախտանիշի դեպքում դիտարկվում է բարձր տրամադրություն, հոգեկան գրգռվածություն՝ մտքի ու խոսքի արագացման տեսքով, նաեւ շարժողական գրգռվածություն։ Համախտանիշին բնորոշ է նաեւ սեփական անձի գերագնահատումը, որը երբեմն հասնում է ինքնամեծարման ցնորային դրսեւորումների։

Մանիակալ համախտանիշն առավել հաճախակի դիտարկվում է երբեւեռ աֆեկտային խանգարման շրջանակում։  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси