Լեհաստանի վարչապետն առաջարկել է չեղարկել Հոլոքոստի մասին օրենքը

Լեհաստանի վարչապետն առաջարկել է չեղարկել Հոլոքոստի մասին օրենքը

13:49 | 27.06.2018 | Քաղաքականություն

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին նախաձեռնել է Լեհաստանին եւ լեհ ժողովրդին Հոլոքոստի հանցագործության մեջ մեղադրանքի համար քրեական պատժի չեղարկում։ Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Միխալ Դվորչիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Վարչապետ Մատեուշ Մորավեցկին դիմել է Սեյմի մարշալին՝ խնդրելով Սեյմի օրակարգը լրացնել Ազգային հիշողության ինստիտուտի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին կետով։ Մենք ցանկանում ենք շտկումներ կատարել։ Մենք հեռանում ենք օրենքի քրեական մասերից, որոնք կարող են շեղել ձեր ուշադրությունը օրենքի հետապնդած նպատակներից։ Պետք է հիշել, որ նպատակը եղել է եւ կա Լեհաստանի բարի անվան եւ պատմական ճշմարտության պաշտպանությունը»,–ասել է Դվորչիկը։  

Նոր օրենքի համաձայն՝ տուգանք կամ մինչեւ 3 տարվա ազատազրկում է սպասվում «մահվան լեհական ճամբարներ» եւ այլ արտահայտություններ օգտագործելու համար, որոնք կարող են մեկնաբանվել որպես նացիստական Գերմանիայի կողմից իրականացված հանցագործություններին լեհերի մասնակից դարձնելու փորձ, այդ թվում՝ եվրոպական հրեաների ցեղասպանությունը։

Տվյալ օրենքով քրեական ոչ մի գործ դեռեւս չի հարուցվել եւ ոչ մի դատավճիռ չի կայացվել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси