Իսրայելում «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել են Գազայի հատվածից հրթիռակոծման համար

Իսրայելում «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել են Գազայի հատվածից հրթիռակոծման համար

12:56 | 27.06.2018 | Պատահարներ

Իսրայելական զինվորականները երկրի հարավային շրջաններում զանգվածային հրթիռային հարձակման համար մեղադրել են Գազայի հատվածում ղեկավարող «ՀԱՄԱՍ» շարժմանը եւ զգուշացրել են, որ վերջիններս կվճարեն «ահաբեկչության եւ անկայունության» համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գիշերվա ընթացքում, ըստ բանակի մամուլի ծառայության, պաղեստինցիները 12 ռեակտիվ հրթիռ են արձակել, որոնցից 3-ը հետապնդվել է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից:

Զինվորներն ասում են, որ ռմբակոծությունը սկսվել է այն բանից հետո, երբ նրանք հարվածներ են հասցրել «ՀԱՄԱՍ»-ի ակտիվիստներից մեկի ավտոմեքենայի ուղղությամբ, որը մասնակցում էր պայթուցիկ եւ հրկիզող սարքերով փուչիկների արձակմանը: Ռմբակոծման թիրախ են դարձել նաեւ իսլամիստ զինյալների երկու դիտորդական կետերը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси