Մարկ Ցուկերբերգին ցանկանում են հեռացնել Facebook-ի ղեկավարի պաշտոնից

Մարկ Ցուկերբերգին ցանկանում են հեռացնել Facebook-ի ղեկավարի պաշտոնից

12:24 | 27.06.2018 | Facebook

Facebook-ի երեք խոշոր ներդրողները, որոնք համատեղ տնօրինում են ընկերության երեք միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը, մտադիր են հասնել ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հեռացմանը ընկերության վարչության ղեկավարի պաշտոնից եւ զրկել նրան իշխանությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BusinessInsider-ը:

Պարբերականի համաձայն՝ Facebook-ի ներդրողներն ավելի ու ավելի են դժգոհ ընկերության հիմնադրի կողմից սոցիալական ցանցի ղեկավարամամբ: Ըստ նրանց՝ իրենք 2012 թվականից ի վեր, երբ ընկերությունն աճուրդի էր հանվել, դեռ երբեք այսքան կատաղած չեն եղել: Մի շարք սկանդալներից հետո՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդեցության համար հարթակի օգտագործումը, Cambridge Analytica ընկերության կողմից օգտատերերի տվյալների օգտագործումը, բաժնետոմսերի սեփականատերերի հիասթափությունը գնալով աճում էր:


Անհանգստացած ներդրողներն այս խնդիրների առաջացումը կապում են Facebook-ի կառավարման ձեւի հետ: Նրանց կարծիքով՝ բոլոր խնդիրներին պատշաճ արձագանք չի եղել, քանի որ ընկերության կորպորատիվ կառուցվածքը Ցուկերբերգին անձեռնմխելի է դարձնում գործադիր տնօրենի եւ վարչության նախագահի պաշտոններում:

Ներդրողները բաց կերպով պահանջում են, որպեսզի Ցուկերբերգը հրաժարական տա խորհրդի նախագահի պաշտոնից եւ իր տեղը անկախ գործադիր տնօրեն զբաղեցնի: Նրանք նաեւ ցանկանում են վերացնել Facebook-ի բաժնետոմսերի երկաստիճան կառուցվածքը, քանի որ այն թույլ է տալիս Զուկերբերգին եւ նրա ամենամտերիմ թիմի անդամներին իրենց ձեռքում չափազանց շատ ուժ կենտրոնացնել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси