«Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». Իվետա Տոնոյանը հերքում է

«Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». Իվետա Տոնոյանը հերքում է

13:42 | 19.06.2018 | Քաղաքականություն

Թերթերից մեկում այսօր հարցազրույց էր տպագրվել «Ալյանս» կուսակցության նախկին վարչության անդամ Ռոբերտ Մանուկյանի հետ: Այս հարցազրույցի առնչությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է. «Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է ներկայացրել ինչպես կուսակցությունում տիրող տրամադրությունների, այնպես էլ իբր թե Տիգրան Ուրիխանյանի կողմից իրականացված մտացածին ֆինանսական չարաշահումների մասին: Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Տիգրան Ուրիխանյանի հետ կապված որևէ խնդիր, որևէ մակարդակում չկա: Նա մեր քաղաքական թիմի հիմնական անդամներից մեկն է, մեր գործընկերը: Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси