Ռուս զինվորականները կմնան Սիրիայում այնքան ժամանակ, որքան դա կբխի մեր շահերից

Ռուս զինվորականները կմնան Սիրիայում այնքան ժամանակ, որքան դա կբխի մեր շահերից

18:36 | 07.06.2018 | Հասարակություն

Սիրիան հրաձգարան չէ ռուսական զինված ուժերի համար, սակայն այդ օպերացիայի շնորհիվ ձեռնարկությունները կարողացան տեղում կատարելագործել հրթիռային զենքերը: Այս մասին հայտարարել է ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե երբ են ռուսաան զորքերը վերջնականապես դուրս բերվելու Սիրիայից, փոխանցում է «Վզգլյադ»-ը:

Ըստ նրա՝ սա «կարեւոր ազնիվ առաքելություն է, որի նպատակն է պաշտպանել մեր երկրի եւ քաղաքացիների շահերը»: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանից հազարավոր զինյալներ են կուտակվել Սիրիայում, եւ ավելի լավ է «նրանց այնտեղ ոչնչացնել», քան՝ դիմավորել մեր երկրում:

«Երկրորդ՝ մեր աշխատանքը նպաստել է Սիրիայում իրավիճակի կայունացմանը: Դամասկոսը վերահսկում է տարածքները, որտեղ ապրում է բնակչության 90 տոկոսը: Օրակարգում խաղաղ միջոցներով կարգավորումն է», - ասել է Պուտինը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси