Ethereum կրիպտոարժույթը կարող է փլուզվել համակարգչային խաղերի պատճառով

Ethereum կրիպտոարժույթը կարող է փլուզվել համակարգչային խաղերի պատճառով

19:29 | 21.05.2018 | Facebook

Երկու հայտնի խաղերը ծանրաբեռնել են Ethereum կրիպտոարժույթով գործարքների ցանցը, ինչի պատճառով օգտվողները չեն կարողանում գործարքներ իրականացնել վիրտուալ միջոցներով , փոխանցում է IZ.ru-ն: Ինչպես նշվել է Bitcoin.com պորտալում, Cryptokitties եւ Ether Shrimp Farm ապակենտրոնացված հավելվածներն առաջին եւ երկրորդ տեղերն են զբաղեցրել համացանցում:

Խաղերի գործարկումից մի քանի շաբաթ առաջ, որոնց էությունը վիրտուալ կատուններն եւ մանր ծովախեցգետիններն են, օգտագործողները դրանց համար ավելի քան 3 միլիոն դոլար էին ծախսել: Ընդ որում, Ethereum-ն այնքան էր ծանրաբեռնվել, որ կրիպտոարժույթով փոխանցումների 13 տոկոսի դեպքում խնդիրներ էին առաջանում: Պորտալի համաձայն՝ Ethereum-ի բոլոր փոխանցումների 13 տոկոսը խաղային փոխանցումներն են:

Մասնագետները նշում են, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա Ethereum-ը կարող է փլուզվել: Այժմ այս կրիպտոարժույթի ընդհանուր կապիտալիզացիան 70 միլիարդ դոլարից ավել է:

Լրահոս