Նշվել է Android–ի 6 օգտակար եւ քիչ հայտնի գործառույթները

Նշվել է Android–ի 6 օգտակար եւ քիչ հայտնի գործառույթները

16:28 | 21.05.2018 | Facebook

Android–ի հիմքով սմարթֆոններում օգտատերերի համար շատ օգտակար գործառույթներ են առկա, սակայն նրանցից 6-ը մինչ այժմ քիչ հայտնի են եղել, հայտնում է Gazeta.ru–ն։

Դրանցից մեկը ներկառուցված սեւ ցուցակն է։ Դրանում կարելի է ներառել անցանկալի հեռախոսահամարները։ Դրա համար անհրաժեշտ է կոնտակտի պարամետրերում ընտրել «Ձայնային փոստ» գործառույթը, որից հետո աբոնենտը այլեւս չի կարողանա զանգահարել տվյալ հեռախոսահամարին։

Երկրորդ օգտակար գործառույթը սմարթֆոնում ներբեռնված հավելվածների ծանուցումները անջատելու հնարավորությունն է։ Դրա համար պետք է սեղմած պահելով էկրանը մտնել «Հավելված»–ի մենյու։

Քչերին է հայտնի, որ եթե արագ եւ հաճախ սեղմեք «Android տարբերակ» կետը «Հեռախոսի մասին» կարգավորումում, ապա կհայտնվի պասխալկա խաղը։ Խաղը հասանելի է Android 2.3 Gingerbread–ից ոչ հին տարբերակով գաջեթների համար։

Android–ի մասնագետները նաեւ հայտնում են «Էներգիայի խնայում» գործառույթի մասին։ Մարտկոցի լիցքավորումը 20-30 տոկոսի սահմաններում պահելու համար բավական է էկրանի համար սեւ ֆոն ընտրել։

Պարբերականին պատմել են նաեւ սմարթֆոնի հյուրերի ռեժիմի մասին, որի շնորհիվ օգտատիրոջ տվյալները փակված կլինեն  կողմնակի անձանցից։ Դրա համար պետք է մի կողմ տանել էկրանի պատուհանը, ընտրել սեփականտիրոջ ավատարով պատկերը եւ «Ավելացնել հյուրին»։

Իսկ որպեսզի ամբողջ պատուհանը հայտնվի էկրանին, պետք է երկու մատերով կապել դրանք։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси