Բիթքոինի արժեքը գերազանցել է 8.5 հազար դոլարի ցուցանիշը

Բիթքոինի արժեքը գերազանցել է 8.5 հազար դոլարի ցուցանիշը

16:15 | 21.05.2018 | Քաղաքականություն

Երկուշաբթի առավոտյան բիթքոին կրիպտոարժույթը փոքր–ինչ թանկացել է՝ հաղթահարելով 8.5 հազար դոլարի մակարդակը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10.45–ին բիթքոինը թանկացել է 2.95 տոկոսով, մինչեւ 8.525 հազար դոլար: OKEx բորսայում այս կրիպտոարժույթի գինը աճել է 3.48 տոկոսով, մինչեւ 8.528 հազար դոլար, Bitfinex-ում՝ 3.3 տոկոսով, մինչեւ 8.538 հազար դոլար:

Փոքր–ինչ թանկացել են նաեւ այլընտրանքային կրիպտոարժույթները. Ethereum-ը՝ 1.39 տոկոսով, մինչեւ 718,23 դոլար, Ripple-ն՝ 2.7 տոկոսով, մինչեւ 0,7 դոլար, Bitcoin Cash-ը՝ 3.51 տոկոսով, մինչեւ 1276,72 հազար դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 391.06 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 37 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:

Լրահոս