Հնդկաստանի կենտրոնական մասում ուղեւորատար գնացք է այրվել

Հնդկաստանի կենտրոնական մասում ուղեւորատար գնացք է այրվել

15:55 | 21.05.2018 | Հասարակություն

Երկուշաբթի Հնդկաստանի Գվալիոր քաղաքում (Մադհյա Պրադեշ նահանգ) արագընթաց ուղեւորատար գնացքի երկու վագոններ այրվել են։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի երկաթուղային տրանսպորտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդ Պրակեշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հրդեհը տեղի է ունեցել Գվալիոր քաղաքի Բիրլանագեր կարանում։ Սկզբում ժամը 11.50-ին կրակը բռնկվել է B6 վագոնում, որից հետո տարածվել է B6 վագոնում»,–հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այրվող վագոնները օպերատիվ կերպով անջատվել են հիմանկան մասից։ Նշվում է, որ ներկա պահին հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Վթարի պատճառը անհայտ է մնում։ Զոհերի կամ տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Լրահոս