ԱՄՆ-ում Cambridge Analytica-ի եւ Facebook-ի դեմ հետաքննություն են սկսել

ԱՄՆ-ում Cambridge Analytica-ի եւ Facebook-ի դեմ հետաքննություն են սկսել

20:23 | 18.03.2018 | Facebook

Մասաչուսեթսի գլխավոր դատախազ Մարա Հելեյը հայտարարել է Facebook-ի եւ Cambridge Analytica-ի դեմ հետաքննություն սկսելու մասին՝  2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի ընթացքում սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների ապօրինի օգտագործման պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մասաչուսեթսի բնակիչները արժանի են Facebook-ից եւ Cambridge Analytica-ից շտապ պատասխաններ ստանալուն: Մենք հետաքննություն ենք սկսում», - Twitter-ում գրել է Հելեյը:

Նախկինում  Facebook-ը սոցիալական ցանցից ջնջել էր Cambridge Analytica ընկերության էջը, որը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական ընտրարշավին:

Էջը ջնջելու պատճառը օգատերերի տվյալները չհրապարակելու քաղաքականության խախտում էր: Facebook- ի տվյալներով՝ thisisyourdigitallife հավելվածի հեղինակը, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը Cambridge Analytica-ին եւ մեկ այլ ընկերության փոխանցել է օգտատերերի էջերի տվյալները:

Լրահոս