Թուրքիայի ամենահայտնի խարդախը ապշել է դարի խարդախության հեղինակ 25–ամյա երիտասարդի արածի վրա

Թուրքիայի ամենահայտնի խարդախը ապշել է դարի խարդախության հեղինակ 25–ամյա երիտասարդի արածի վրա

19:52 | 18.03.2018 | Մամուլ

Թուրքիայում 16 հազար քաղաքացու խաբած եւ դրա համար 10 տարի ազատազրկման դատապարտված Քենան Շերանօղլուն հիացմունքով է մեկնաբանել  համակարգչային խաղի միջոցով մինչեւ 500 հազար քաղաքացուց մեկ միլիարդ դոլար հավաքելու եւ փախնելու 25–ամյա Մեհմեդ Այդընի քայլը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մինչ Մեհմեդ Այդընի խոշոր խարդախությունը Թուրքիայի թիվ մեկ հայտնի խարդախ Քենան Շերանօղլուն, մեկնաբանելով «Գյուղատնետսական բանկ» խաղի հեղինակի աստղաբաշխական մասշտաբի խաբեությունը, ասել է. «Ես 40 տարվա խարդախ եմ, բայց նման բան չեմ տեսել։  Ես ուղղակի կգժեմ։ Շատ հետաքրքիր ձեւով է արել ամեն ինչ։ Ես ապշած եմ»։

Նշենք, որ 25–ամյա Մեհմեդ Այդընը համակարգչային խաղ էր ստեղծել, որում օգտատերերը վիրտուալ անասուններ կամ հավ են գնում իրական փողերով։ Կազմակերպիչը այդ հավեր կամ անասուններ գնողներին խոստացել էր 220 տոկոս շահույթ մեկ տարի անց՝ հայտարարելով, որ իրենց տված գումարներով իրական անասնաֆերմա է կառուցվում եւ հիմնական շահույթը գալու է հենց այդ անասնաֆերմայից։

25–ամյա երիտասարդին հաջողվել է նման ձեւով հավաքել մինչեւ 1 միլիարդ դոլար։

Երբ տոկոսները ստանալու համար քաղաքացիները գնացել են «Գյուղատնտեսական բանկ» խաղի գրասենյակ, պարզվել է, որ ընկերությունը լուռ հեռացել էր տարածքից՝ չթողնելով ոչ պարզաբանում։

Անմիջապես հայտնի է դառնում, որ խաղի գլխավոր տնօրեն Մեհմեդ Այդընը անհետացել է, իսկ խաղի բանկային հաշիվներն էլ զրոյական են, այսինքն Մեհմեդ Այդընը տարել է ամբողջ գումարը։

Լրահոս