Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը խախտում է ՄԱԿ-ի բանաձեւերը

Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը խախտում է ՄԱԿ-ի բանաձեւերը

17:29 | 22.01.2018 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատանն այնտեղ տեղափոխելու որոշումը խախտում է այդ հարցով ՄԱԿ-ի բանաձեւերը:

Algerie Press Service-ի փոխանցմամբ, Ալժիրի մայրաքաղաքում Սեւծովյան երկրների ԱԳ նախարարների ավարտված 14-րդ հանդիպմանը մասնակցել են «5+5» ձեւաչափի երկխոսության մասնակից երկրները, որոնց թվում են ԵՄ երկրներ Իտալիան, Իսպանիան, Մալթան, Պորտուգալիան Ֆրանսիան, ինչպես նաեւ արաբական երկրներից Ալժիրը, Լիբիան, Մավրիտանիան, Կարոկկոն եւ Թունիսը:

Նախարարները կոչ են արել հարգել ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերը: Թրամփի որոշումը, ըստ նրանց, «կարող է լարվածություն առաջացնել պաղեստինյան տարածքներում, լրջորեն բարդացնել խաղաղ գործընթացի սկիզբը, որին աջակցում է համաշխարհային հանրությունը»:

Լրահոս