Ուզբեկստանում բժիշկները 11 ամսական երեխայի մարմնում 16 ասեղ են հայտնաբերել

Ուզբեկստանում բժիշկները 11 ամսական երեխայի մարմնում 16 ասեղ են հայտնաբերել

17:14 | 22.01.2018 | Պատահարներ

Ուզբեկստանում բժիշկները 11 ամսական երեխայի մարմնում հայտնաբերել են 16 ասեղ՝ շոկի ենթարկելով հիվանդանոցի ամբողջ անձնակազմին, գրում է life.ru-ն:

Երեխային հիվանդանոց է տարել մայրը, որը գանգատվել է երեխայի մոտ առկա միզելու խնդրից: Ռենտգեն հետազոտության արդյունքներն ապշեցրել են բոլորին. երեխայի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է 16 ասեղ:

Փոքրիկին անհապաղ վիրահատել են, որը տևել է 9 ժամ։ Բժիշկներին նրա մարմնից հաջողվել է դուրս բերել 13 ասեղ, ևս 3-ը նախատեսվում է դուրս բերել սպասվող մեկ այլ վիրահատության ընթացքում:

Հայտնի է, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժնում՝ ծանր վիճակում:

Աղբյուրը նշում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ ասեղները գտնվել են երեխայի մարմնի տարբեր հատվածներում՝ ենթադրվում է, որ նա ոչ թե ինքն է կուլ տվել դրանք, այլ ինչ-որ մեկը դիտավորյալ խոթել է դրանք նրա բերանը:


Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն:

 

Լրահոս