Amazon-ը բացել է առանց դրամարկղների առաջին սուպերմարկետը

Amazon-ը բացել է առանց դրամարկղների առաջին սուպերմարկետը

16:58 | 22.01.2018 | Մշակույթ

Հունվարի 22-ին ԱՄՆ Սիեթլ քաղաքում բացվում է ամերիկյան համացանցային հսկա Amazon-ի առանց դրամարկղների առաջին սուպերմարկետը, հայտնում է DW-ն:

Amazon Go սուպերմարկետում բոլոր հաճախորդները ընտրած ապրանքները դնում են զամբյուղի մեջ, ապա՝ դուրս գալիս խանութից, իսկ գնումների համար գումարը ավտոմատ կերպով դուրս է գրվում  վերջններիս Amazon-ի հաշվից: Բացի այդ, սուպերմարկետում հատուկ կշեռքներ կան, որոնք կգրանցեն վերցրած ապրանքները:

Խանութը այցելելու համար անհրաժեշտ է բջջային հատուկ հավելված ներբեռնել: Մինչեւ խանութ մուտք գործելը եւ գնումների ավարտից հետո հեռախոսը հարկավոր է սկանավորել հատուկ սարքի միջոցով:

Amazon-ում պնդում են, որ գնումների ժամանակ դեմքերի ճանաչման համակարգ չի օգտագործվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси