Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալված արքայազններից 100 մլրդ դոլար են պահանջել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալված արքայազններից 100 մլրդ դոլար են պահանջել

16:33 | 22.01.2018 | Հասարակություն

Սաուդյան Արաբիայի իշխանություններն ակնկալում են 100 միլիարդ դոլար ստանալ կոռուպցիայի համար մեղադրվող արքայազններից, հաղորդում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ բանակցությունները ձերբակալված անձանց հետ, որոնք այժմ գտնվում են Էր Ռիադի հինգ աստղանի հյուրանոցում, կավարտվեն ամսվա վերջին:

Տեղեկացվում է, որ 90 մարդ արդեն իսկ ընդունել է կառավարության պայմանները եւ ազատ է արձակվել, եւս 5-ը քննարկում են առաջարկները, իսկ վճարել չցանկացողները (մոտ 95 մարդ) ծանոթանում են առաջադրված մեղադրանքների հետ եւ կարող են դատարանի առջև կանգնել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси