Կոլումբիայում ավտոբուսն ընկել է անդունդը. կա 13 զոհ

Կոլումբիայում ավտոբուսն ընկել է անդունդը. կա 13 զոհ

15:21 | 22.01.2018 | Պատահարներ

Կոլումբիայում ավտոբուսի՝ անդունդը ընկնելու հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Tiempo պորտալը:

Ինչպես հայտնել է տեղական ճանապարհային ոստիկանության պետ, մայոր Ֆերնանդո Մոնտանյան, միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւմտյան մասում՝ Պաստո քաղաքից Տումակո տանող ճանապարհի վրա: Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ ճանապարհի այս հատվածը գտնվում է 66 մետր բարձրության վրա եւ հայտնի է «Սատանայի քիթ» անունով:

Պարբերականի տվյալներով՝ ավտոբուսն ընկել է անդունդը սողանքի պատճառով: Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Միջադեպի հետեւանքով 7 տղամարդ, 5 կին եւ 1 վեց ամսական երեխա է մահացել:

Լրահոս