Չինաստանում առողջ քնի համար «խելացի» մահճակալ է ստեղծվել

Չինաստանում առողջ քնի համար «խելացի» մահճակալ է ստեղծվել

13:07 | 22.01.2018 | Քաղաքականություն

Չինական Sleepnumber ընկերությունը ստեղծել է բացառիկ «խելացի» մահճակալ, որն օգնում է մարդուն առավելագույնս հանգիստ ու առողջ քուն ունենալ:

Ինչպես նշում է life.ru-ն, մասնագետները հիմնական շեշտը դրել են մահճակալի հարմարավետության վրա: 

Հատկանշական է, որ նորույթը կարող է հարմարվել մարդու պահանջներին՝ փոխելով կոշտության, փափկության աստիճանը, եթերայուղ տարածել ու դրանով նպաստել արագ ննջելուն:

Բացի այդ, այն ունի թրթռման գործառույթ, որը մասնագետների պնդմամբ՝ օգտակար է ողնաշարի համար:

«Խելացի» մահճակալը վաճառվում է 499-999 դոլարի սահմաններում:

Լրահոս