Ճապոնիան հետաձգել է աշխարհի ամենակոմպակտ հրթիռ-կրիչի վերագործարկման ժամկետները

Ճապոնիան հետաձգել է աշխարհի ամենակոմպակտ հրթիռ-կրիչի վերագործարկման ժամկետները

18:50 | 26.12.2017 | Պատահարներ

Աշխարհի ամենակոմպակտ դասի ճապոնական SS-520 հրթիռ-կրիչի վերագործարկումը հետաձգվել է դեկտեմբերի 28-ից մինչեւ հունվարի կեսը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ավիացիոն հետազոտությունների գործակալությունը (JAXA)։

Նշվում է, որ ժամկետների փոփոխությունը պայմանավորված է հրթիռի տեխնիկական անսարքությամբ: Նրա բնութագրիչների մասին տեղեկություն չի տրամադրվում: Արձակման հստակ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ՝ անսարքությունը վերացնելուց հետո:

SS-520-ի առաջին արձակումը անհաջողությամբ էր ավարտվել էլեկտրական մալուխների նախագծման թերությունների պատճառով: Թռիչքը կասեցվել էր, իսկ հրթիռ-կրիչը ընկել էր Ճապոնիական ծով TRICOM1 հաղորդակցության արբանյակի հետ միասին:

SS-520 եռաստիճան հրթիռ-կրիչը ունի 9.54 մետր երկարությունը, 52 մետր շառավիղ եւ  2.6 տոննա է կշռում: JAXA-ին հաջողվել է առավելագույնս կրճատել հրթիռի մշակման եւ արձակման արժեքը: Ընդհանուր առմամբ, ծախսերը չեն գերազանցում 3.6 մլն դոլարը:

Լրահոս