Սոբչակը պաշտոնապես արդեն Ռուսաստանի նախագահի թեկնածու է

Սոբչակը պաշտոնապես արդեն Ռուսաստանի նախագահի թեկնածու է

18:32 | 26.12.2017 | Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին ընտրական հիմնադրամի ձեւավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ այդպիսով իսկ կանաչ ույս տալով նրա մասնակցությանը պաշտոնական նախընտրական քարոզարշավին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաշվեհամարի բացումից հետո նա կարող է իր օգտին ընտրողների ստորագրահավաք սկսել: Բացի այդ, ԿԸՀ-ն գրանցել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության երեք լիազոր ներկայացուցչի, ինչպես նաեւ Սոբչակի ֆինանսական հարցերով լիազորված անձին:

Նշենք, որ Սոբչակը ընտրություններին մասնակցում է նախկին էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաեւի «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից: Դեկտեմբերի 26-ին հեռուստահաղորդավարուհին փաստաթղթեր էր ներկայացրել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները կկայանան մարտի 18-ին, իսկ նախընտրական քարոզարշավը սկսվել է դեկտեմբերի 18-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси