Տաջիկստանը ցանկանում է հարկեր գանձել Google-ից, Apple-ից, Microsoft-ից եւ Facebook-ից

Տաջիկստանը ցանկանում է հարկեր գանձել Google-ից, Apple-ից, Microsoft-ից եւ Facebook-ից

18:27 | 26.12.2017 | Facebook

Տաջիկստանի հարկային կոմիտեի ղեկավար Նուսրաթուլո Դավլաթզոդան առաջարկել է հարկեր գանձել էլեկտրոնային ծառայություններ մատուցող արտասահմանյան ընկերություններից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sputnik Տաջիկստանը։

Գերատեսչության ղեկավարը գտնում է, որ Google, Apple, Microsoft, Facebook, eBay, Aliexpress, Yahoo եւ այլ ընկերություններից գանձված հարկերը զգալիորեն կավելացնեն բյուջեն։

«Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել հարկային օրենսդրությունում, որով կսահմանվի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) այն օտարերկրյա ընկերությունների համար, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց», - ասված է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված նամակում:

Դավլաթզոդան բերել է օրինակներ, որտեղ «Google-ը եւ եւս 100 միջազգային ընկերություններ հարկեր են վճարում»։

Նրա խոսքով՝ երեք ամիսների ընթացքում «Google-ի․ Apple-ի, Microsoft-ի, Facebook-ի, eBay-ի, Aliexpress-ի, Yahoo-ի, Bing-ի եւ մյուս ընկերությունների վճարած հարկերը Ռուսաստանի բյուջեն համալրել են 2 մլրդ ռուբլիով»:

«Տաջիկստանում էլեկտրոնային ոլորտը չի վերահսկվում: Մարդիկ ավիատոմսեր, գրքեր են գնում, հյուրանոցներ ամրագրում եւ շահույթ բերում օտարերկրյա ընկերություններին, եւ մեր օրենսդրության անկատարության պատճառով նրանք չեն կարող հարկվել»,-նշել է Դավլաթզոդան։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси