Մահացել է կոմպոզիտոր Վլադիմիր Շահինսկին

Մահացել է կոմպոզիտոր Վլադիմիր Շահինսկին

17:49 | 26.12.2017 | Մշակույթ

Դեկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ մահացել է խորհրդային ու ռուս կոմպոզիտոր Վլադիմիր Շահինսկին, գրում է «ԿՊ»-ն։ Նա 92 տարեկան էր։ Այս մասին հայտնել է կոմպոզիտորի որդին։

Նա գրել է երաժշտություն  ավելի քան 40 մուլտֆիլմերի ու մանկական ֆիլմերի համար։ Նրա ստեղծագործություններից են  «Голубой вагон» , «Пусть бегут неуклюже»«Улыбка», «Белые кораблики», «Вместе весело шагать», «Антошка» երգերը, որոնք հնչել են սիրված ու հանրահայտ մուլտֆիլմերում ։

Նրա երգերը կատարել են Մայա Կրիստալինսկայան, Լյուդմիլա Զիկինան,  Աննա Գերմանը, Իոսիֆ Կոբզոնը, Ալլա Պուգաչովան ու Լեւ Լեշչենկոն ։ «Идет солдат по городу», «На дальней станции сойду», «Родительский дом», «Через две зимы»   ու նույնիսկ 1980-ականների վերջին վերածնված «Ուրախների ու հնարամիտների ակումբի» երաժշտությունը նրա գրչին են պատկանում։

Մինչև 2000 թ․ նա ապրել ու աշխատել է Մոկսվայում,  2000-ից հետո՝ Իսրայելում, 2004-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նա բնակության իրավունք էր ստացել։

Լրահոս