Պուտինը աղքատությունը համարում է Ռուսաստանի գլխավոր խնդիրը

Պուտինը աղքատությունը համարում է Ռուսաստանի գլխավոր խնդիրը

17:26 | 26.12.2017 | Քաղաքականություն

Ռուսաստանում հիմնական չլուծված խնդիրներից մեկը կենսապահովման նվազագույն մակարդակից  ցածր եկամուտ ունեցող մարդկանց մեծ թվաքանակն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանում այժմ 20 միլիոն աղքատ մարդ է ապրում, հիշեցնելով, որ վերջերս այդ թիվը 15 միլիոն էր: «Վերջին տարիների տնտեսության ճգնաժամային երեւույթները, նավթի գների անկումը եւ մի շարք այլ պատճառներ, այդ թվում՝ արտաքին սահմանափակումները իրենց սեւ գործն արել են եւ, ցավոք, աղքատության գծից ներքեւ ապրող մարդկանց թիվն ավելացել է»,-ասել է Պուտինը։

Նախագահը հիշեցրել է իր ելույթը «Միասնական Ռուսաստան» կուսակցության վերջին համագումարում, որտեղ նա կոչ էր արել  «աղքատությունը թիրախավորել»: Կուսակցության համագումարի ընթացքում Պուտինը նշել է, որ աղքատության գծից ներքեւ ապրող 20 միլիոն մարդն  «անթույլատրելի շատ է»: «Մենք հասել ենք կայուն տնտեսական աճի եւ տնտեսական աճի վրա հիմնված նաեւ աշխատուժի արտադրողականության աճի, ուստի պետք է թիրախավորենք աղքատությունը: Դա պետք է անել այնպես, ինչպես գնաճը թիրախավորվեց»,-նշել է ՌԴ նախագահը։

Հունիսին Հաշվիչ պալատի ղեկավար Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ 2017 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանում աղքատների թիվն ավելացել է 2 միլիոն մարդով եւ հասել 22 միլիոնի, հաղորդում է ՌԲԿ-ն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси