Չինաստանում ներկայացվել է Tesla-ի «մրցակիցը»

Չինաստանում ներկայացվել է Tesla-ի «մրցակիցը»

17:20 | 19.12.2017 | Մշակույթ

Չինական NIO ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրամեքենաների արտադրությամբ, ներկայացրել է իր առաջին արտադրանքը՝ ES8 էլեկտրական քրոսովերը, որը թողարկվել է ընկերության հիմնադրումից երեք տարի անց:

Cnbc-ի հաղորդմամբ՝ ընկերությունը ներկայացրել է Nio ES8 էլեկտրամեքենան որպես Tesla Model X ամերիկյան մոդելի անմիջական մրցակից:

Ընկերության պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Չինաստանում ES8-ի սպորտային մոդելը հասանելի կլինի 67.783 դոլարով: Համեմատության համար նշվում է, որ Tesla Model X-ն արժե 126,4 հազար դոլար:

Հայտնի է, որ 4.4 վայրկյանում նորույթը կարող է մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել: Ավտոմեքենայի էլեկտրաշարժիչների ընդհանուր հզորությունը 650 ձիաուժ է:

Լրահոս