2017 թվականին աշխարհում 97 լրագրող է զոհվել

2017 թվականին աշխարհում 97 լրագրող է զոհվել

16:16 | 19.12.2017 | Մամուլ

2017 թվականին 28 երկրներում 97 լրագրող է զոհվել: Այս տվյալները հրապարակված են Press Emblem Campaign (PEC) հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում, փոխանցում է Gazeta-ն:

Լրատվամիջոցների աշխատակիցների համար առավել վտանգավոր երկրների շարքում առաջին տեղում է Մեքսիկան, որտեղ հունվարից սպանվել է 14 լրագրող: Առաջին հնգյակում են նաեւ Իրաքը (9 մարդ), Աֆղանստանը (8), Հնդկաստանը (7) եւ Պակիստանը (7):

Վեցերորդ եւ յոթերորդ հորիզոնականներն են զբաղեցրել Ֆիլիպինները (6) եւ Սիրիան (6), հաջորդում են Սոմալին (5) եւ Հոնդուրասը (4):

Տասնյակի մեջ է մտել նաեւ Ռուսաստանը: Կազմակերպության տվյալներով՝ Ռոսաստանում մեկ տարում 3 լրագրող է զոհվել:

Նշվում է, որ 2008 թվականից ի վեր PEC-ն առաջին անգամ գրանցել է աշխարհում լրատվամիջոցների աշխատակիցների շարքերում 100-ից պակաս զոհ: Ըստ որում՝ զոհերի թվում մեծացել է կանանց թիվը՝ անցյալ տարվա 5-ից մինչեւ ներկայիս 16:

2016 թվականին զոհել է վերջին 10 տարում ռեկորդային թվով լրագրող:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси