Ռուսաստանում թողարկվել են նոր թղթադրամներ

Ռուսաստանում թողարկվել են նոր թղթադրամներ

13:55 | 19.12.2017 | Մամուլ

Ռուսաստանի բանկը անցնող տարում թարմացրել է ռուսական թղթադրամները` ավելացնելով 200 եւ 2000 ռուբլի արժողությամբ թղթադրամներով: Նոր թղթադրամի զանգվածային թողարկումը տեղի կունենա դեկտեմբերին, որից հետո թղթադրամները աստիճանաբար կհայտնվեն բոլոր մարզերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանի բանկը նոր թղթադրամների մասին հայտարարել էր 2016 թ. ապրիլին: Պատմության մեջ  առաջին անգամ ռուսները իրենք են կարողացել ընտրել նոր թղթադրամների խորհրդանիշները: Համառուսաստանյան քվեարկության արդյունքում  հաղթող են ճանաչվել համապատասխանաբար երկու խորհրդանիշներ՝  Սեւաստոպոլը եւ Վլադիվոստոկը:

Լրահոս