Եմենում 10 օրում սպանվել է 115 խաղաղ բնակիչ

Եմենում 10 օրում սպանվել է 115 խաղաղ բնակիչ

12:49 | 19.12.2017 | Հասարակություն

Եմենում կոալիցիոն ուժերի օդային հարվածների ուժեղացումից հետո՝ դեկտեմբերի 6-ից 16-ը ընկած ժամանակահատվածում 115 խաղաղ բնակիչ է զոհվել, 83 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռուփերթ Կոլվիլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եմենում մեր գրասենյակը հաստատում է, որ դեկտեմբերի 6-ից 16-ը Սանայի, Սաադայի, Հոդեյդայի եւ Տայիզի նահանգներում օդային հարվածների հետեւանքով զոհվել է 115 խաղաղ բնակիչ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ քաղաքացիների շրջանում զոհերի աճ է գրանցվել «Եմենի նախկին նախագահ Աբդալահ Սալեհի սպանությունից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերի օդային հարվածների ուժեղացման հետ»:

Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ 2015 թվականի մարտից մինչեւ 2017 թ. դեկտեմբերի 14-ը Եմենում զոհվել է 5558 խաղաղ բնակիչ եւ վիրավորվել՝ 9065 մարդ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси