Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային ծրագրի քննարկման ԱՄՆ նախաձեռնությունը

Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային ծրագրի քննարկման ԱՄՆ նախաձեռնությունը

12:27 | 19.12.2017 | Քաղաքականություն

Հյուսիսային Կորեան համաձայն չէ ԱՄՆ-ի հետ քննարկել իր միջուկային ծրագիրը, քանի որ Վաշինգթոնի նախաձեռնության մեջ տեսնում է ՄԱԿ ԱԽ-ում Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների բանաձեւն առաջ մղելու փորձ, հայտնում է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն»-ը:

«Ագրեսիվ բանակցությունների պայմաններում Թիլերսոնի առաջարկը առանց որեւէ նախապայմանների բանակցությունների մասին եւ դրա հետ կապված Սպիտակ տան գործողությունները չի կարելի այլ կերպ դիտարկել, քան Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ ԱԽ «պատժամիջոցների բանաձեւի» անցկացումը պատրաստելու փորձ, նշում է պարբերականը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Հյուսիսային Կորեայի խնդրի դիվանագիտական լուծման եւ արդյունավետ բանակցություններ վարելու օգտին, ինչի համար «լռության ժամանակահատված» է անհրաժեշտ: Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցել առանց նախապայմանների, սակայն ընդգծել էր, որ «կարեւոր է, որպեսզի դիվանագիտական ջանքերին աջակցեն հավաստի ռազմական այլընտրանքները»:

 

Լրահոս