Պուտինը անեկդոտ է պատմել՝ մեկնաբանելով սպառազինության ծախսերը

Պուտինը անեկդոտ է պատմել՝ մեկնաբանելով սպառազինության ծախսերը

16:50 | 14.12.2017 | Քաղաքականություն

Մենք ապահովում ենք մեր անվտանգությունը՝ չմտնելով սպառազինության մրցավազքի մեջ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռազմական ծախսերը մեզ մոտ բալանսավորված են այնպես, որ ապահովեն մեր անվտանգությունը եւ որ չվնասեն տնտեսությանը: Մենք ծախսում ենք 46 մլրդ դոլարից մի փոքր ավելի ռազմական նպատակներով»,-ասել է նա:

Պուտինը բերել է ԱՄՆ օրինակը, որտեղ այդ ցուցանիշը կազմում է մոտ 700 մլրդ դոլար:

Հարցին, թե ռազմական ծախսերը չե՞ն հարվածում սոցիալական ծրագրերին, Պուտինն ի պատասխան անեկդոտ է պատմել. «Կա բավականին ժամանակակից կատակ, նախկին սպային է մոտենում որդին, եւ նա որդուն հարցնում է՝ այստեղ դանակ կար, ո՞ւր է: Որդին պատասխանում է՝ մի բարկացիր, ես այն փոխել եմ հարեւան բակի տղայի ժամացույցի հետ: Հայրը բարկացած ասում է՝ իսկ եթե վաղը ավազակները գան, սպանեն ինձ, մորդ, եղբայրներիդ, բռնաբարեց քրոջդ, դու նրանց ի՞նչ կասես: «Բարի երեկո, Մոսկվայի ժամանակով 12.30 է»,-պատասխանում է որդին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси