Պուտինն՝ ամերիկացիներին. Դուք ընդհանրապես նորմա՞լ մարդիկ եք

Պուտինն՝ ամերիկացիներին. Դուք ընդհանրապես նորմա՞լ մարդիկ եք

16:18 | 14.12.2017 | Քաղաքականություն

Դուք ընդհանրապես նորմա՞լ մարդիկ եք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ամերիկացի լրագրողուհուն հարցին՝ կապված Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի՝  որպես միջնորդ հանդես գալու հնարավորության հետ:

«Դուք ուշադրություն չդարձրեցիք, որ ձեր սենատորները եւ կոնգրեսականները, որոնք շատ գեղեցիկ տեսք ունեն, կոստյումներով են, իբր խելացի մարդիկ են, մեզ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ հետ նույն շարքում դրեցին եւ հիմա խնդրում են օգնել լուծել խնդիրները Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջուկային ծրագրի հետ: Դուք ընդհանրապես նորմա՞լ մարդիկ եք»,-ասել է Պուտինը:

Այդուհանդերձ, Պուտինը կառուցողական է անվանել բանակցությունների սեղանի շուրջ նստելու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը: Նրա խոսքով, եթե երկխոսությունը շարունակվի կառուցողական ուղիով, Ռուսաստանը պատրաստ կլինի բանակցություններում միջնորդ հանդես գալ:

Լրահոս