Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի վերաբերյալ որոշման հարցում վետոյի իրավունք է ստացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի վերաբերյալ որոշման հարցում վետոյի իրավունք է ստացել

15:17 | 14.12.2017 | Քաղաքականություն

Բրիտանիայի խորհրդարնի պատգամավորները հավանություն են տվել Brexit-ի մասին օրենքին, որի համաձայն Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից դուրս գալու մասին պայմանագիրը նախ պետք է հավանության արժանանա խորհրդարանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Համայնքների պալատը 309 կողմ, 305 դեմ ձայներով քվեարկել է փոփոխությունների օգտին, որոնք, ըստ էության, Brexit-ի վերաբերյալ որոշման հարցում վետոյի իրավունք են տալիս իրենց, գրում է The Times-ը:

Փորձագետների կարծիքով, այս որոշումը լրջորեն կթուլացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դիրքերը Brexit-ի շուրջ հերթական բանակցություններից առաջ, որոնք սկսվելու են դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում:

Խորհրդարանի պատգամավորների մի մասը՝ վարչապետի գլխավորած Պահպանողական կուսակցությունից, նույնպես կողմ է քվեարկել փաստաթղթին, դրանով դեմ դուրս գալով «իրենց» վարչապետին:

ԵՄ կազմից դուրս գալու հարցերով նախարարությունն արդեն իր ափսոսանքն է հայտնել այդ որոշման կապակցությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси