Բակո Սահակյանը Մատաղիսում ծառատունկի է մասնակցել

Բակո Սահակյանը Մատաղիսում ծառատունկի է մասնակցել

17:55 | 13.04.2017 | Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ և մասնակցել այնտեղ շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպված ծառատունկին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը հանդիպել է նաև տեղի բնակիչների հետ և քննարկել համայնքի առջև ծառացած խնդիրները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси