Սիրիայում կրկին քիմական զենք են օգտագործել

Սիրիայում կրկին քիմական զենք են օգտագործել

17:28 | 13.04.2017 | Հասարակություն

Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները քիմիական զենք են օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող Դեր Զոր նահանգում:

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Սիրիայի գլխավոր շտաբը հայտարարել է
հարուրավոր գրոհայինների ու խաղաղ բնակիչների մահվան մասին: Հարվածը հասցվել  է երեկ ՝ տեղական ժամանակով 18:30-18:50:

«Հարվածի տեղում սկզբում հայտնվեց սպիտակ ծուխ, ապա՝ դեղին, ինչը վկայում է մեծաքանակ թունավոր նյութերի առկայության մասին: Տեղում բռնկված հրդեհը շարունակվել է մի քանի ժամ»,-նշում է աղբյուրը:

Ի պատասխան այս գործողության, Դամասկոսը կրկին հայտարարել է, որ չունի քիմիական զենք:

Սիրիական ընդդիմությունն ապրիլի 4-ին հայտարարել էր, որ 80 մարդ զոհվել է, ևս 200-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման հետևանքով: Այս պարագայում արևմուտքը պատասխանատվությունը դրեց պաշտոնական Դամասկոսի վրա:

Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն հրիթիռային հարվածներ հասցրեց Հոմս քաղաքում: Տարբեր տվյալներով, մահացել է 7-10 մարդ, այդ թվում խաղաղ բնակիչներ:  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը դա որակեց պատասխան՝ Իդլիբում կատարած գործողությունների:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси