Թուրքիան ականազերծում է ՀՀ-ի հետ սահմանը. Ստանիսլավ Տարասով

Թուրքիան ականազերծում է ՀՀ-ի հետ սահմանը. Ստանիսլավ Տարասով

16:55 | 13.04.2017 | Քաղաքականություն

Թուրքական մի շարք պարբերականներ (Milliyet, Mynet Haber, և այլն) հաղորդում են, որ Թուրքիան ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից հովանավորվող ծրագրի շրջանակներում առաջիկա երկու տարում պատրաստվում է ականազերծել Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածները: Այս մասին գրում է «Regnum» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը: 

Ըստ նրա՝ Երևանի և Բաքվի արձագանքը ականազերծման մասին լուրերին  հակասական էր, բայց նաև մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ամրապնդումը կարող է բերել մեծ տնտեսական օգուտներ:

«Առաջին տեղեկությունները հայ-թուրքական և թուրք-իրանական սահմանի ականազերծման մասին տարածվեցին 2014թ-ին, երբ Հայաստանը դեռևս բանակցություններ էր վարում «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, բայց վերջին պահին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵԱՏՄ-ին, և հայ-թուրքական սահմանի ականազերծման ծրագիրը չեղարկվեց: Սակայն վերջին ժամանակներում, սիրական հարցի փոփոխությամբ,  հավանաբար, հնարավորություն է ընձեռվել շարունակել երկխոսությունը, և այդ հնարավորությունն ավելի ամրապնդվեց ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությամբ, որ երբ Երևանը և Անկարան բանակցությունների սեղանի շուրջ կնստեն, ՌԴ-ն ամենաակտիվ օժանդակությունը կցուցաբերի»,-նշել է Ստանիսլավ Տարասովը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси