ԱԺ հերթական քառօրյան տապալվեց

ԱԺ հերթական քառօրյան տապալվեց

16:46 | 13.04.2017 | Քաղաքականություն

Քվորումի բացակայության պատճառով Ազգային ժողովի այսօրվա նիստը չկայացավ: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին:

«Քվորում չունենք, նիստը չի կայանա»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ այսօր քառօրյայի վերջին օրն էր: Այս քառօրյայի նախորդ երեք օրերին նույնպես նիստեր չեն՝ նույն պատճառով:

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյան նույպես քվորումի բացակայության պատճառով չէր կայացել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси