Երեւանում Լիբանանի 24-ամյա քաղաքացին նետվել է շենքի 7-րդ հարկից

Երեւանում Լիբանանի 24-ամյա քաղաքացին նետվել է շենքի 7-րդ հարկից

16:20 | 13.04.2017 | Հասարակություն

Երեւանի Սոսե փողոցի բազմաբնակարան շենքերից մեկից ապրիլի 12-ին, նախնական տվյալներով, 24-ամյա մի տղամարդ է նետվել: Այս մասին հայտնեցին ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ահազանգը ստացվել է 20:25-ի սահմաններում, երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն 22:30-ին ուշքի չգալով մահացել է:

Ոստիկանության տեղեկություններով` 7-րդ հարկից իրեն նետած երիտասարդը Լիբանանի քաղաքացի է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси